ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Տարօրինակ է նման հարգարժան մարդու եթերը Հայաստանում անջատելը

Տարօրինակ է նման հարգարժան մարդու եթերը Հայաստանում անջատելը
31.03.2024 | 13:19

Վլադիմիր Սոլովյովն այն բացառիկ լրագրողներից է, ով իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում հանդես է եկել պրոհայկական դիրքորոշումներով: Իր հրապարակային խոսքում նա միշտ կանգնած է եղել Հայաստանի և Արցախի կողքին, ուզում եմ հատուկ շեշտել Արցախի կողքին, նա այն քիչ լրագրողներից է, ով բացեիբաց հանդես է գալիս պրոարցախյան դիրքորոշմամբ, պրոհայկական դիրքորոշմամբ՝ պնդելով, որ Արցախը պատմական հայկական հող է, որ այն ժամանակ, երբ Արցախում հայեր էին ապրում դեռ Ադրբեջանը, որպես պետություն գոյություն չուներ:

Եվ այսօր նման հարգարժան մարդու եթերը անջատել Հայաստանում մեղմ ասած տարօրինակ է: Մենք ինքներս մեր ձեռքով մեր բարեկամներին վանում ենք, մեր բարեկամներին թշնամացնում ենք և այդ ամենը, ցավոք, հանդուրժվում է նաև հայ ժողովրդի կողմից, ավելին՝ գտնվում են հայեր, ովքեր ողջունում են իշխանությունների նման դիրքորոշումն ու պահվածքը, սա ուղղակի ամոթ է:

Վլադիմիր Սոլովյովն այսօր էլ իր դիրքորոշումներում կանգնած է Հայաստանի կողքին, այսօր էլ ցավում է հայ ժողովրդի և Հայաստանի դժվարագույն իրավիճակի համար՝ շարունակելով իր գործունեությամբ իր լուման ներդնել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի համար:

Այնպես չէ, որ մենք շատ բարեկաներ ու մեր ժողովրդի լավը ցանկացող գործիչներ ունենք ողջ աշխարհով մեկ, անկեղծ գործիչների մասին է խոսքը, ովքեր ոչ թե փորձում են օգտագործել մեր ժողովրդի ցավն ու վիշտը իրենց անձնական շահերի, իրենց պետությունների քաղաքական շահերի կոնտեքստում, այլ իսկապես անկեղծ սիրում և ցավ են ապրում հայ ժողովրդի համար:

Վլադիմիր Սոլովյովը այդ բացառիկ գործիչներից է, ում նկատմամբ մենք այսօր մեղմ ասած մեզ ճիշտ չենք պահում։

Մհեր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ